Վաղարշակ Հարությունյանը և Սերգեյ Շոյգուն խաղաղապահներին առնչվող փաստաթղթեր են ստորագրել

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները կարևորել են զոհված զինծառայողների, գերիների, պատանդների և անհայտ կորածների հայտնաբերման և փոխանակման աշխատանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ու ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ստորագրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ՌԴ խաղաղապահ զորակազմի գործողությունների շրջանակը կարգավորող փաստաթղթերի փաթեթ, տեղեկացնում են ՊՆ մամուլի ծառայությունից:

Վաղարշակ Հարությունյանը և Սերգեյ Շոյգուն խաղաղապահներին առնչվող փաստաթղթեր են ստորագրել

Նշենք, որ այսօր ՀՀ ՊՆ–ում տեղի է ունեցել Վաղարշակ Հարությունյանի և Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, առաջիկա անելիքները և հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները կարևորել են զոհված զինծառայողների, գերիների, պատանդների և անհայտ կորածների հայտնաբերման և փոխանակման աշխատանքները։

Վաղարշակ Հարությունյանը և Սերգեյ Շոյգուն խաղաղապահներին առնչվող փաստաթղթեր են ստորագրել

Հավելենք, որ այսօր Երևան է ժամանել ՌԴ բարձրաստիճան պատվիրակություն, որի կազմում են պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան ու այլ պաշտոնատար անձինք։

Լավրովն ու Շոյգուն առանձին հանդիպումներ են ունեցել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։