Տիգրան Ավինյանի գրասենյակը նոր ղեկավար ունի

ՀՀ փոխվարչապետի գրասենյակի նախկին ղեկավար Վարագ Սիսեռյանին փոխարինողի անունն արդեն հայտնի է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը կղեկավարի Բագրատ Բադալյանը։ Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Բագրատ Բադալյանին նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար»,- ասված է փոխվարչապետի որոշման մեջ։

Նշենք, որ Բադալյանը այս տարվա փետրվարի 3-ին ստանձնել էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականի պաշտոնը։

Նա եղել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար։

Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանի գրասենյակի նախկին ղեկավարը Վարագ Սիսեռյանն էր, որն ազատման դիմում էր գրել` հայտնելով նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամակցությունը դադարեցնելու մասին։

Վարագյանի այդ քայլի պատճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումն էր, որով վերջինս դեմել էր առաջնագծում կանգնած տղաներին ու ասել, որ սպասում է նրանց Երևանում, որպեսզի վերջնականորեն լուծեն պատերի տակ վնգստացողների հարցերը։