Սադրանքները պետք է բացառել. Շոյգուն` ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարարին

Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Ռուսաստանի պաշտպանության նախարարին։ Քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Կարևորը Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանումն է, որպեսզի բացառվեն սադրանքները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Խնդրում եմ խիստ վերահսկողություն կազմակերպել հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման առնչությամբ»,–ասել է Շոյգուն` դիմելով Հարությունյանին։

Վաղարշակ Հարությունյանը Շոյգուի հետ խոսել է Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների աշխատանքի արդյունավետության մասին։ ՀՀ պաշտպանության նախարարի խոսքով` խաղաղապահները տեղակայվել են արագ և արդյունավետ։

Երևանում կայացել է Փաշինյանի ու Լավրովի հանդիպումը

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: