Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի հիման վրա քրեական գործ է հարուցվել. ՀՔԾ

Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակում այժմ նախաքննություն է ընթանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի հիման վրա նախապատրաստված նյութերով։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՔԾ–ից։

Ինչ են ասում ռազմական փորձագետները Մովսես Հակոբյանի սկանդալային հայտարարությունների մասին

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Այժմ կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին իր ասուլիսի ժամանակ Մովսես Հակոբյանը հանդես էր եկել մի շարք հայտարարություններով։ Մասնավորապես, նա ասել էր, որ արցախյան պատերազմի պարտության հիմնական պատճառը վատ կառավարումն է եղել։ Բացի այդ, 2018-ի զենքերի գնման պլանում փոփոխություններ են եղել, և հայկական կողմը ձեռք է բերել զենքեր, որոնք այս պատերազմի ժամանակ չեն կրակել։ Նա հայտնել էր նաև, որ իրականացվել է զինված ուժերի օպտիմալացում, որի արդյունքում կրճատվել է բանակի մարտավարական հինգ գունդ:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասուլիսի տեսագրությունն ուղարկել էր ՀՔԾ՝ ներկայացված հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով ստուգելու հանձնարարությամբ։

«Բացահայտ սուտ» և «հույժ գաղտնի տեղեկություններ». ՊՆ–ն անդրադարձել է Հակոբյանի ասուլիսին