Հայկ Մարությանը վարակվել է կորոնավիրուսով

Քաղաքապետի մամուլի խոսնակը հայտնեց, թե ով կփոխարինի Հայկ Մարությանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարակվել է կորոնավիրուսով։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց նրա մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Քաղաքապետը հիվանդության պատճառով որոշ ժամանակ կգտնվի արձակուրդում, և այդ ընթացքում նրա պարտականությունները կկատարի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը»,– ասաց Կարապետյանը:

1193 նոր դեպք` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Նշենք, որ քաղաքապետը «Երևան» կամավորական ջոկատի հետ օրերս է վերադարձել Արցախից։

Հայաստանում մշակված թոքերի արհեստական շնչառության սարքերը փորձարկումների վերջին փուլում են