ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Արդեն շուրջ 7000 փախստական է վերադարձել Ղարաբաղ։ ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Այլընտրանքը պատերազմն է»․ Պուտինը՝ Արցախի համաձայնությունները խափանելու փորձերի մասին
«Տեղյակ եք, որ մենք անվտանգ միջանցքներ ենք ապահովել Ստեփանակերտ տանող ճանապարհին։ Մենք ապահովել ենք փախստականների ապահով վերադարձը Ստեփանակերտ և այժմ զբաղվում ենք ԼՂ–ում կենսապահովման օբյեկտների վերականգնման աշխատանքներով»,–ասել է Շոյգուն։
Նրա խոսքով` բոլոր նրանք, ովքեր կցանկանան վերադառնալ ԼՂ, կկարողանան դա անել։
Երևանում կայացել է Փաշինյանի ու Լավրովի հանդիպումը
Նշենք, որ փախստականների վերադարձի անվտանգության և շփման գծի միջոցով քաղաքացիական անձանց տեղաշարժը կազմակերպվում է Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ղեկավարության և վերահսկողության ներքո:
«Ցրտերն արդեն մոտ են». Պուտինը հանձնարարել է մտածել Ղարաբաղի բնակչության մասին