«5 ժամ բանակցում էին, հետո ասում` սուրճ ենք խմել, կոնսուլտացիա ենք արել». Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Սաթիկ Սեյրանյանի «Pressing» հաղորդաշարի շրջանակում խոսել է պատերազմում պարտվելու պատճառների, հանրահավաքներին չմասնակցելու և Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու կարևորության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ արցախյան պատերազմում պարտվելու պատճառն անփորձությունն էր։

«Նիկո՛լ, վարչապետ»-ից մինչև «Նիկո՛լ, դավաճան». ո՞ր դեպքում Փաշինյանը կհեռանա

«Իմ ձերբակալման օրը ասել եմ` Ծառուկյանին ձերբակալելով` Ղարաբաղի հարցը չեք լուծի։ Պետք էր հավաքվել, քննարկել, հակադարձել Ծառուկյանին։ Ամենագետ մարդ չկա, մարդիկ պետք է փորձ ունենան, պետք է պատասխան տան իրենց արածների համար։ Գնում էին բանակցությունների։ Հարցնում էինք` ի՞նչ եք բանակցել։ Ասում էին` մենք ենք որոշողը` ինչ ենք բանակցել, ժողովուրդը մեզ 90 տոկոս ձայն է տվել, մենք էլ որոշելու ենք։ 5 ժամ բանակցում էին, հետո էլ ասում էին` սուրճ ենք խմել, կոնսուլտացիա ենք արել։ Այ ձեր ցավը տանեմ, էլի արել եք, բայց այսօր ո՞վ պիտի պատասխան տա։ Հարցը որոշել եք` առանց քննարկելու ընդդիմության, ժողովրդի հետ։ Այն ժամանակ ասում էին` որոշողը ժողովուրդն է։ Հենց ոտքերը պնդեցին, արդեն էլ ի՞նչ ժողովուրդ, ի՞նչ քննարկել, իրենք ամենագետ են, և իրենց անփորձությունը, ամենագիտությունը բերեց, հասցրեց սրան»,– ասել է նա Սաթիկ Սեյրանյանի «Pressing» հաղորդաշարի շրջանակում։

Նրա խոսքով` իրադարձությունների նման զարգացումը կարելի էր կանխել, եթե ամրապնդվեին Ռուսաստանի հետ հարաբերությունները։

Սև հանդերձանք, չինարեն գրություններ. ովքե՞ր էին Երևանում քաղաքացիներին բերման ենթարկողները

«Ասում են` այդ առումով ամեն ինչ նորմալ է, բայց հակառակ աշխատանքներ են կատարում։ Սեպտեմբերի 29-ից մեր ռուս գործընկերները մեզ նամակ են ուղարկել, ասել` մենք պատրաստ ենք գալ, բանակցել, 3 ժամվա մեջ դադար լինի, որպեսզի այսպիսի խայտառակ պարտություն չլինի` զոհերը մի կողմից, ավերածությունը` երկրորդ կողմից, անհայտ կորածները` երրորդ կողմից, 90 հազար էլ արցախցի էլ այսօր փողոցում են։ Ասում են` անպայման գնացեք Արցախ։ Մարդը Շուշիից է, որտե՞ղ գնա, Քելբաջարից է, որտե՞ղ գնա։ Որտե՞ղ կա այդքան բնակարան, որ այդ 90 հազարը գնան, բնակվեն։ Հերիք է սուտ ասեն, մարդկանց խաբեն, ահաբեկեն։ Ռուսաստանի նախագահը հաստատեց, որ եթե մենք դիմեինք, լիարժեք պատրաստ էին, որ հրադադար լիներ, բանակցություններ լինեին, բանակցային կարգավիճակով այդ հարցերը լուծվեին։ Բայ ցայսօր այս խայտառակ պարտությունից հետո ի՞նչ բանակցություն կարող է լինել։ Հիմա Փաշինյանն Ալիևի հետ նստի, ո՞նց բանակցի, ինչի՞ շուրջ բանակցի»,– շեշտում է նա։

Մովսես Հակոբյանը նշեց` որն է եղել գերագույն գլխավոր հրամանատար Փաշինյանի սխալը

ԲՀԿ առաջնորդն անդրադարձավ նաև ընդդիմության կազմակերպած հանրահավաքներին` նշելով, թե ինչու ինքը չի մասնակցում դրանց։

«Շատ պարզ պատճառով։ Երբ պիտի հանրահավաք լինի, 1 ժամ, 40 րոպե առաջ Ծառուկյանին ծանուցագիր են բերում, բերողներն էլ` գնդապետ կամ փոխգնդապետ, որ ես պիտի ներկայանամ հարցաքննության։ Հենց որ հանրահավաք պիտի լինի, ես արդեն գիտեմ, որ ինձ պիտի հրավիրեն, ես էլ գնամ։ Նրանց հիմնական մտավախությունն այն է, որ Ծառուկյանը ժողովրդի հետ հանդիպի։ Բայց ես ուզում եմ ասել, որ պետք չէ Ծառուկյանից վախենալ, պետք է վախենան իրենց վարած քաղաքականությունից, իրենց պարտությունից, ամբողջ աշխարհի հայությունից, զոհված ու անհետ կորած զինվորների ծնողներից»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ այս օրերին բողոքի ակցիաներ են ընթանում Փաշինյանի հրաժարականի պահանջով։ ԲՀԿ–ն նույնպես մասնակցում է դրանց։

Միակ լուծումն ազգային համաձայնության կառավարություն ձևավորելն է. նախագահ