Պուտինը գոհ է. մի շարք գերատեսչությունների ղեկավարներ մեկնում են Երևան և Բաքու

Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունը մեկնում է Բաքու և Երևան՝ քննարկելու Ղարաբաղի հարցով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ամենաարդիական հարցերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ և համակարգված է անվանել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքը:

Ռուս խաղաղապահներն ականազերծել են Լաչինի միջանցքը. տեսանյութ

«Օգտվելով առիթից, ուզում եմ նշել ռուս խաղաղապահների հստակ, համակարգված աշխատանքը։ Օպերատիվ իրականացված ականազերծումը թույլ տվեց լավ, հուսալի կապ հաստատել տարածաշրջանում, իսկ մեր խաղաղապահ ուժերի տեղակայումը՝ դադարեցնել արյունահեղությունը և խուսափել նոր զոհերից»,-ասել է Պուտինն այսօր Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության թեմայով խորհրդակցության ժամանակ։

Նա ավելացրել է, որ Ռուսաստանի բոլոր հումանիտար ջանքերը պետք է օգտագործվեն ի օգուտ հայ և ադրբեջանցի ժողովուրդների։

«Մենք կարեկցում ենք բոլորին։ Բոլորին, ովքեր դժբախտության մեջ են հայտնվել»,-ասել է Պուտինը։

Նա հայտնել է, որ Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունը մեկնում է Բաքու և Երևան՝ քննարկելու Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ամենաարդիական հարցերը:

ՌԴ ԱԻՆ-ը մտադիր է հոգեբաններ ուղարկել Արցախ

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: