Փաշինյանը Միրզոյանին ազատել է պաշտոնից

Կարեն Միրզոյանը հատուկ հանձնարարություններով դեսպան էր նշանակվել 2018 թվականի հունիսին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Կարեն Միրզոյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը։

«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Կարեն Միրզոյանին ազատել հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից»,–գրված է որոշման տեքստում:

Միրզոյանը հատուկ հանձնարարություններով դեսպան էր նշանակվել 2019 թվականի հունիսին։

2012 թ-ից մինչև 2017թ-ը նա եղել է Արցախի արտաքին գործերի նախարարը։

Պաշտոնից հեռանալու որոշումը Դավիթ Տոնոյանինը չի եղել

Հիշեցնենք՝ նոյեմբերի 16–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հայտարարեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել։ Կարճ ժամանակ անց ԱԳՆ խոսնակը հայտնեց, որ Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և հրապարակեց նրա ձեռագիր դիմումը։

Իսկ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրաժարականի դիմում ներկայացրեց նոյեմբերի 17–ին։

Վերջին օրերին իրենց պաշտոններից հեռացել են նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Աշոտ Ղուլյանը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության փոխնախարար Իրինա Ղափլանյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը։

Այսօր հայտնի դարձավ, որ պաշտոնից կհեռանան նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Նշենք, որ պաշտոնյաների ու պատգամավորների հրաժարականները սկսվել են նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությունից հետո։