ՌԱԴԻՈ

«Նիկո՛լ, վարչապետ»-ից մինչև «Նիկո՛լ, դավաճան». ո՞ր դեպքում Փաշինյանը կհեռանա

Քաղաքագետ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի ներքաղաքական կյանքում ընթացող զարգացումները և նշել, թե որ դեպքում Նիկոլ Փաշինյանը կլքի վարչապետի պաշտոնը։
Sputnik
«Նիկո՛լ, վարչապետ»-ից մինչև «Նիկո՛լ, դավաճան». ո՞ր դեպքում Փաշինյանը կհեռանա

Եթե վարչապետը հրաժարական տա, նա այլևս չի կարող իշխանության վերադառնալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Բադալյանը` մեկնաբանելով Հայաստանի ներքաղաքական կյանքում ստեղծված քաոսային իրավիճակը։

ԵՊՀ գիտխորհուրդը պահանջում է վարչապետի ու կառավարության հրաժարականը. առաջարկ ունեն

«Եթե տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ և արդեն իշխող քաղաքական ուժը և նրա ղեկավարը լինեն ընդդիմություն, նրանց մեծ մասը կձերբակալվի, հետևաբար` մնալով իշխանության, իշխող թիմի ղեկավարն ընդամենն իր անձնական պաշտպանվածության հարցն է լուծում, որովհետև լինելով վարչապետ՝ նրան են ենթարկվում ոստիկանությունը, ԱԱԾ-ն և ուժային այլ կառույցներ, որոնք իրեն անձնապես պաշտպանում են»,- ասաց նա։

Ստեղծված ներքաղաքական ճգնաժամը երկար չի կարող տևել, սակայն լուծման հստակ ժամկետներն էլ տեսանելի չեն, քանի որ, ըստ քաղաքագետի, բոլոր ընդդիմադիր ուժերն ու նրանց համակիրները, որոնք պահանջում են գործող վարչապետի հրաժարականը, չեն կարողանում ակցիաների ժամանակ ապահովել մեծ մասշտաբայնություն և ներգրավել հասարակության լայն զանգվածների։

Երևանում իրավիճակը լարվել է. պահանջում են ՀՀ վարչապետի հրաժարականը

«Կիրառում են այն նույն զանգվածային միջոցառումները, որոնք 2018 թ-ի ապրիլ-մայիսին օգտագործեցին իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչները, բայց խնդիրն այն է, որ մասշտաբայնությունը չեն կարողանում ապահովել։ Այն պահին, երբ մասշտաբայնությունը կկարողանան ապահովել և կկարողանան դրան գումարել նաև հասկանալի բովանդակություն, այդ ժամանակ բավականին ծանր վիճակի մեջ կգցեն իշխող քաղաքական թիմին և կհասնեն հաջողության»,- նշեց քաղաքագետը։

Ինչ վերաբերում է կառավարության կազմի փոփոխությանը, ապա Բադալյանի խոսքով` դա հերթական PR տեխնոլոգիա է, որով Փաշինյանը փորձում է շեղել հասարակության ուշադրությունը և փրկել սեփական վարկանիշը կտրուկ անկումից։