ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ

Երևանի մի շարք փողոցներում վերջին ժամերին քաղաքացիների տարբեր խմբեր փողոցներ են փակում։ Կան բերման ենթարկվածներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այս պահին մեկնել են ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ՝ ակցիաներ իրականացնող անձանց իրավունքների պաշտպանության նպատակով: Այս մասին նշված է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջում։ 

Երևանում իրավիճակը լարվել է. պահանջում են ՀՀ վարչապետի հրաժարականը

Հաղորդվում է, որ տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվում է նաև տեղի ունեցող հավաքների մշտադիտարկում:

Հիշեցնենք, որ Երևանի մի շարք փողոցներում վերջին ժամերին քաղաքացիների տարբեր խմբեր փողոցներ են փակում։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Կան բերման ենթարկվածներ։

Հավելենք, որ բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությունից

հետո։

ՀՀ վարչապետի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում. ՄԻՊ