Երևանում ոստիկանների գործողությունների հետևանքով վնասվեց ցուցարարներից մեկի գլուխը

Ոստիկանությունը փորձում է ցրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Երևանի Հանրապետության հրապարակում այս պահին լարված վիճակ է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի մասնակիցները ավտոերթով հասել են հրապարակ։

Հրապարակում ոստիկանական ուժեր են կուտակվում. նրանք փորձում են ցրել հանրահավաքը. տեսանյութ

Ոստիկանները, բռնի ուժ կիրառելով, փորձում են ցրել բողոքի ակցիան։ Ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկվում։ Ոստիկանների գործողություների հետևանքով ցուցարարներից մեկն ընկավ գետնին, ինչի հետևանքով վնասվեց տղամարդու գլուխը։

Բերման ենթարկվածները ոստիկանության բաժանմունքում «Նիկոլ, դավաճան» են վանկարկում. տեսանյութ

Նշենք, որ այսօր Երևանի մի շարք փողոցներում կրկին բողոքի ակցիաներ են կազմակերպվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ 

Բերման ենթարկվածների թվում են ԱՀ նախագահի նախկին խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը,քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, «Ադեկվադ» կուսակցության հիմնադիրներից Արթուր Դանիելյանը։

Երիտասարդ դաշնակցականները որոշել են պայքարել այնքան, մինչև իշխանությունը հրաժարական տա