Լաչինի միջանցքն ամբողջովին ականազերծված է. Շոյգու

ՌԴ պաշտպանության նախարարը հայտնել է, որ Լաչինի միջանցքը և Ստեփանակերտ տանող ճանապարհահատվածը մաքրվել են պայթյունավտանգ առարկաներից և ռազմական գործողությունների ընթացքում ոչնչացված զինտեխնիկայից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող Բերձորի (Լաչինի) միջանցքն ամբողջությամբ մաքրվել է ականներից: Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեսակոնֆերանսի ընթացքում:

«Լաչինի միջանցքն ու Ստեփանակերտ տանող ճանապարհի 28 կիլոմետրանոց հատվածը ամբողջովին ականազերծվել են և մաքրվել պայթյունավտանգ զինամթերիքց և ռազմական գործողությունների ընթացքում ոչնչացված զինտեխնիկայից»,- ասել է ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Ղարաբաղի 90 հազար փախստականներին օգնություն է հարկավոր. Լավրով

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ադրբեջանի պահվածքը վերահաստատում է Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտությունը. Մայիլյան