Իրանը կստուգի հայ զինվորների ներկայության մասին փաստերը. դեսպանատուն

Սոցցանցերում տեղեկություն է տարածվել, թե պատերազմի ընթացքում մոտ 80 հայ զինվորներ անցել են Իրանի տարածք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. Իրանը կստուգի հայ զինվորների ներկայության մասին փաստերը, տեղեկացնում է Հայաստանում Իրանի դեսպանությունը։

Ո՞ր հեռախոսահամարներով է պետք զանգել գերի ընկած զինծառայողների մասին իմանալու համար

«Մենք մեր զորակցությունն ենք հայտնում վերջին պատերազմի զոհերի և անհայտ կորածների ընտանիքներին և տեղեկացնում ենք, որ դեսպանատունը նաև հետամուտ է լինում Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում մի շարք հայ զինվորների ներկայության մասին տարածված չհաստատված լուրերին», – ասվում է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

Դեսպանությունն այս պահին չի կարող հաստատել այդ լուրը, սակայն իրականացվող ուսումնասիրությունների արդյունքները կհայտարարվեն առաջին իսկ հնարավորության դեպքում: Դեսպանությունը իր կարեկցանքը հայտնելով նշված զինծառայողների ընտանիքներին` խնդրում է, որպեսզի նրանք զերծ մնան ուղղակիորեն դեսպանատուն դիմելուց և խնդրին հետամուտ լինեն ՀՀ կառավարության պատկան մարմինների միջոցով:

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից հայ գերիների պահման պայմանների մասին տեղեկություն է պահանջել

Նշենք, որ սոցցանցերում տարածվում էր տեղեկություն, թե պատերազմի ընթացքում մոտ 80 հայ զինվորներ անցել են Իրանի տարածք։

Դրանից հետո զինծառայողների ընտանիքները սկսել են հավաքվել Իրանի դեպսանատան շենքի դիմաց` տեղեկություններ ստանալու նպատակով։

Ադրբեջանցիները տիրանում են հայ գերիների սոցցանցերի էջերին. ՄԻՊ–ը նոր ապացույցներ ունի