«Իմ քայլը» հիմնադրամը 1 մլն դոլար է նվիրել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին

Աննա Հակոբյանի գլխավորած հիմնադրամը փոխել է գործունեության ուղղությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. «Իմ քայլը» հիմնադրամը 1 միլիոն դոլար է նվիրաբերել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին: Կառույցի հիմնադիր–ղեկավար Աննա Հակոբյանը Facebook–ի իր էջում գրել է, որ այսօր տեղի է ունեցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը։

«Նիստի ժամանակ որոշում է կայացվել պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար վիճակով պայմանավորված` փոխել հիմնադրամի գործունեության ուղղությունը: Նախկինում զարգացման ծրագրեր իրականացնող հիմնադրամն այսուհետ կիրականացնի բացառապես մարդասիրական ծրագրեր այնքան ժամանակ, որքան դրա անհրաժեշտությունը կլինի»,–նշել է նա։

Արցախում զոհվել է «Արարատ-Արմենիա-2»-ի ֆուտբոլիստներից մեկը

ԱԺ-ն հաստատեց գերեվարված զինվորականների իրավունքները պաշտպանող օրենքը

Հիշեցնենք, որ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» փոխհատուցում է տրամադրում զոհվածների ընտանիքներին։ 58-82 մլն դրամ փոխհատուցումը կատարվում է կախված տվյալ զինծառայողի զինվորական դասից։ Սկզբում միանվագ գումար է փոխանցվում, որպեսզի առաջին անհրաժեշտության խնդիրները լուծվեն, իսկ հետո յուրաքանչյուր ամիս 100-300 000 դրամ` 20 տարվա ընթացքում։

Զոհված, անհայտ կորած, վիրավոր. ո՞ւմ ընտանիքները կարող են փոխհատուցում ստանալ հիմնադրամից