Հուսահատություն ու ցավ. ինչպես են արցախցիները տեղահանվում իրենց գյուղերից

Sputnik

Համաձայն ԼՂ եռակողմ համաձայնության` Ասկերանի ութ գյուղ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Պատերազմի ժամանակ հակառակորդը գրավել է Ասկերանի վեց գյուղ` Ավետարանոցը, Ակնաղբյուրը, Մադաթաշենը, Սխնախը, Ջրաղացները և Մոշխմհատը։

Կոչ արցախցիներին` եթե տուն եք կորցրել, դեռ մի վերադարձեք. բնակարանները չեն հերիքում

Մինչև վերջին պահը հստակ չէր` Արմենակավանն ու Ուղտասարն անցնում են հակառակորդի վերահսկողության տակ, թե ոչ։ Երկու օր առաջ է պարզվել, որ համաձայն եռակողմ հայտարարության` դրանք էլ են դառնալու Ադրբեջանինը։

Նշենք, որ համաձայն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության` Ադրբեջանին են անցնում այն տարածքները, որոնք ադրբեջանական ԶՈւ–ն գրավել է պատերազմի ժամանակ, ինչպես նաև Աղդամի, Լաչինի և Քելբաջարի շրջանները։

«20 տարի ապրել ենք, մեր ձեռքը չի գնա, որ վառենք». Ուղտասարի բնակիչները լքում են գյուղը

Քանի որ այդ շրջանները Խորհրդային Ադրբեջանի վարչական բաժանման շրջաններն են և մեծամասամբ չեն համընկնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների հետ, այդ պատճառով որոշ համայնքների ճակատագիրը պարզվել է միայն վերջին օրերին։

1 / 26
Արցախցիները լքում են իրենց գյուղերը
2 / 26
Արցախցիները լքում են իրենց գյուղերը
3 / 26
Արցախցիները լքում են իրենց գյուղերը
4 / 26
Քարվաճառ
5 / 26
Մարդիկ քանդում են հարազատների գերեզմանները, որպեսզի տեղափոխեն աճյունները
6 / 26
Հեռանալուց առաջ շատերն այրում են իրենց տները
7 / 26
Այրվող տուն
8 / 26
Արցախցիները լքում են իրենց գյուղերը
9 / 26
Արցախցիները լքում են իրենց գյուղերը
10 / 26
Իրերը տեղավորում են մեքենաների մեջ
11 / 26
Տեղափոխում են նույնիսկ տնակները
12 / 26
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքները
13 / 26
Իրենց գյուղերը լքող արցախցիները պատրաստվել էին ձմռանը
14 / 26
Ասկերան տանող ճանապարհը
15 / 26
Ուղտասարի բնակիչ
16 / 26
Ասկերանի շրջան, գյուղ Ուղտասար
17 / 26
Իրեր տեղափոխող բեռնատար
18 / 26
Մարդիկ փորձում են իրենց հետ տանել նույնիսկ ամանեղենը
19 / 26
Մեքենան են բարձում կահույքի մի մասը
20 / 26
Տղամարդը կտուրից հանում է ալեհավաքը
21 / 26
Ուղտասար գյուղի փոքրիկ բնակիչը
22 / 26
Ծնողներին օգնում են նաև երեխաները
23 / 26
Ասկերանի շրան, գյուղ Նոր Մարաղա
24 / 26
Իրերով բարձված բեռնատարը ճամփա է ընկնում
25 / 26
Արցախցիները հեռանում են իրենց գյուղերից
26 / 26
Նոր Մարաղա