«Չես պլստալու». ձերբակալվել է ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահն այսօր Մաշտոցի պողոտայում փողոց փակող ցուցարարների թվում էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. Այսօր ձերբակալվել է Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Հայկ Մամիջանյանը։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Երևանում ոստիկանների գործողությունների հետևանքով վնասվեց ցուցարարներից մեկի գլուխը

«Քիչ առաջ ձերբակալվեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը»,- գրել է Աշոտյանը։

Նա նաև հավելել է.

«Չես մարսելու։ Չես պլստալու»։

Նշենք, որ այսօր Հայկ Մամիջանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիական անհնազանդության մասնակիցների թվում էր։ Նա մի խումբ քաղաքացիների հետ փակել էր Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածը «Փակ շուկայի» մոտ։

Ակցիայի մասնակիցները մի շարք պաստառներ էին բերել՝ «ստախոս», «հող հանձնող» և այլն։ Նրանք ևս վանկարկում էին. «Նիկոլ, դավաճան»։

Հիշեցնենք, որ Երևանի մի շարք փողոցներում այսօր քաղաքացիների տարբեր խմբեր փողոցներ էին փակել։ Նաև ավտոերթ էր կազմակերպվել դեպի Հանրապետության հրապարակ։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նախարարների տեղափոխությունից վիճակը չի փոխվում. իշխանությունը բենզին է լցնում կրակին

Նախնական տվյալներով` կան 85 բերման ենթարկվածներ։

Հավելենք, որ բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությունից հետո։