Բողոքի ակցիայի մասնակիցները Գյումրիում փողոց են փակել. կան բերման ենթարկվածներ

ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային բաժնի աշխատակիցները հորդորել են բացել ճանապարհը, սակայն ցուցարարները չեն ենթարկվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. Նոյեմբերի 20-ի կեսօրին Գյումրիում մի խումբ քաղաքացիներ մոտ 20 րոպե փակել են Շիրակի մարզպետարանի հարակից Գարեգին Նժդեհի փողոցը՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Հրապարակում ոստիկանական ուժեր են կուտակվում. նրանք փորձում են ցրել հանրահավաքը. տեսանյութ

ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային բաժնի աշխատակիցները հորդորել են բացել ճանապարհը, սակայն ցուցարարները չեն ենթարկվել։

Ոստիկանները ճանապարհն ազատել են ավտոմեքենաներից ու բողոքի ակցիայի 8 մասնակիցների բերման են ենթարկել ոստիկանության Գյումրու Մուշի բաժին:

Հավելենք, որ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաներ են ընթանում նաև մայրաքաղաքում։ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի տվյալներով՝ կան 85 բերման ենթարկվածներ։

Երևանում ոստիկանների գործողությունների հետևանքով վնասվեց ցուցարարներից մեկի գլուխը

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբերն այցելել են բերման ենթարկվածներին Երևանի ու Գյումրիի ոստիկանական բաժանմունքներում։

Հավելենք, որ բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությունից հետո։