ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարը ձերբակալվել է. տեսանյութ

Ձերբակալության իրավաչափությունը պաշտպանական կողմը կվիճարկի դատարանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը ձերբակալվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Հակոբ Ենոքյանը։

«Արա Սաղաթելյանը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի կասկածանքով»,- տեղեկացրեց փաստաբանը:

Նշենք, որ հոդվածը վերաբերում է օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելուն և անցկացնելուն։

Ենոքյանի տեղեկացմամբ՝ այսօր դիմելու են դատարան Արա Սաղաթելյանի ձերբակալման իրավաչափության հարցը վիճարկելու համար։

Երևանում ոստիկանների գործողությունների հետևանքով վնասվեց ցուցարարներից մեկի գլուխը

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին Երևանում տեղի են ունեցել բողոքի բազմաթիվ ակցիաներ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ակցիա է անցկացվել նաև Գյումրիում։

Բերման են ենթարկվել ավելի քան 80 մարդ։

Հավելենք, որ բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հայտարարությունից հետո։