Երևանում ցուցարարներին վրաերթի ենթարկած 27–ամյա վարորդը հայտնաբերվել է. ՀՀ ոստիկանություն

Տեսանյութում երևում էր, որ մեքենան առաջ է գնում՝ անտեսելով, որ դիմացը մարդիկ են կանգնած։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Ամիրյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարներին վրաերթի ենթարկած 27–ամյա վարորդը հայտնաբերվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Նիկոլ, դավաճան». ոստիկաններն ընդհատեցին երիտասարդների ընդվզումը. տեսանյութ

«Հրապարակումից անմիջապես հետո ոստիկանության ծառայողներն անհետաձգելի միջոցառումներ էին ձեռնարկել ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։ Ավտոմեքենայի 27-ամյա վարորդը հայտնաբերվել է և գտնվում է ոստիկանության Կենտրոնական բաժնում, իսկ ավտոմեքենան՝ բաժնի պահպանվող հատուկ տարածքում»,–նշված է հաղորդագրության մեջ։

 Հանգամանքները պարզվում են։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Հիշեցնենք` այսօր մի խումբ երիտասարդներ փակել էին Ամիրյան-Մաշտոց փողոցների խաչմերուկը։ Ակցիայի ընթացքում ճանապարհը փակած մի քանի ցուցարարի «Գազել» մակնիշի մեքենան վրաերթի էր ենթարկել։ Ակցիան նկարահանող օպերատորը հասցրել էր ֆիքսել ավտոմեքենայի պետհամարանիշը։

Չէր կարելի գրչի մի հարվածով ջուրը գցել թափված արյունը. Մյասնիկյան պողոտան էլ էր փակվել

Վթարի ենթարկվածներից Սեդան հավաքվածներին ասել է, որ իրեն լավ է զգում և լուրջ վնասվածքներ չունի։

Տեսանյութում երևում էր, որ մեքենան առաջ է գնում՝ անտեսելով, որ դիմացը մարդիկ են կանգնած։

Նշենք, որ ակցիայի մասնակից երիտասարդները շղթա էին կազմել` կաթվածահար անելով երթևեկությունը և վանկարկում են «Նիկոլ, հեռացիր», «Նիկոլ, դավաճան»։ Նրանք պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։