Արձան ու եկեղեցի են պղծում, նվաստացնում զառամյալ արցախցուն. ԱԳՆ–ն դատապարտել է Ադրբեջանին

Հայաստանի ԱԳՆ–ն խստորեն դատապարտել է Արցախի զառամյալ քաղաքացու նկատմամբ ադրբեջանական զինվորների նվաստացուցիչ վերաբերմունքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարարութունը հերթական անգամ դատապարտել է Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների և հայատյաց քաղաքականության իրագործումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, Հայաստանի ԱԳՆ–ն դատապարտել է ադրբեջանական կողմից վանդալիզմի հերթական դրսևորումը` Շուշի քաղաքում գտնվող Հայոց սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի թիրախավորումը։

Արձան ու եկեղեցի են պղծում, նվաստացնում զառամյալ արցախցուն. ԱԳՆ–ն դատապարտել է Ադրբեջանին

Բացի այդ խստորեն դատապարտել է Արցախի զառամյալ քաղաքացու նկատմամբ ադրբեջանական զինվորների նվաստացուցիչ վերաբերումքը։

«Այդ քայլը, ինչպես նաև դրա գովաբանումն ադրբեջանական հասարակության կողմից, պարզապես ընդունված բարոյական արժեհամակարգի մերժում է։ Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից իրականացվող պատերազմական հանցագործությունները գովաբանող տեսանյութերի հրապարակմամբ օրեցօր հարստացվում է Ադրբեջանի հայատյաց և ռասիստական քաղաքականության վերաբերյալ փաստական ապացույցների փաթեթը»,– ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

«Մեր ձեռքով տվեցինք, հետ եկանք...». Դադիվանքի վանահայրը չգիտի` ոնց են լքելու վանքը

Նշվում է, որ այս օրերին ադրբեջանական կողմի վայրագությունների հիմքն Ադրբեջանի ղեկավարության կողմից տասնամյակներ շարունակ հրահրված և խրախուսված հայատյաց քաղաքականությունն է, որը մշտապես ուղղված է եղել արցախահայության նկատմամբ էթնիկ զտումների ու ցեղասպան նկրտումների իրականացմանը:

Նշենք, որ օրեր առաջ էլ համացանցում տեսանյութ հայտնվեց, որտեղ երևում էր, թե ադրբեջանցիներն ինչպես են պղծել Շուշիում գտնվող միջնադարյան Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարը։

Ամենալուրջ խնդիրը կապված է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հետ