ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը կարծում է, որ Մովսես Հակոբյանի հայտարարություններով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում։
Մովսես Հակոբյանն այսօրվա ասուլիսի ընթացքում հայտարարել էր, թե վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մինչ սեպտեմբերի 30-ը որևէ հեռախոսազրույց չի ունեցել։ Հակոբյանի ասածը հերքելու համար խոսնակը տեղադրել է վարչապետի պաշտոնական կայքի 2 հղում, որտեղ ասվում է, որ ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի միջև սեպտեմբերի 27-ին,սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել հեռախոսազրույցներ: Դրանք տարածվել են նաև ԶԼՄ-ներում:
«Վարչապետի հասցեին Հակոբյանի հնչեցրած մյուս մեղադրանքներն ունեն ճշտության նույնպիսի աստիճան: Ամեն դեպքում, կարծում եմ Հայաստանի իրավապահ մարմինները պետք է քննեն պարոն Հակոբյանի արած բոլոր հայտարարությունները, և դրանք պետք է հատիկ-հատիկ պարզաբանվեն ու գնահատականի արժանանան»,–գրել է նա:
Մանե Գևորգյանը նշել է, որ լիազորված է տեղեկացնել, որ Հայաստանի վարչապետն իր հասցեին պարոն Հակոբյանի հնչեցրած բոլոր մեղադրանքները համարում է մտացածին ու անհեթեթ և ըստ պատեհության կանդրադառնա դրանց:
Ինչ է իրականում տեղի ունեցել Մովսես Հակոբյանի և Աննա Հակոբյանի միջև. պատմում է գեներալը
Տեղեկացվում է, որ այդ հայտարարությունները ուսումնասիրվում են նաև վարչապետի նկատմամբ սուտ մատնություն անելու համատեքստում:
Ուսումնասիրությունների արդյունքում այս կապակցությամբ նույնպես կկայացվի որոշում:
Մովսես Հակոբյանը նշեց` որն է եղել գերագույն գլխավոր հրամանատար Փաշինյանի սխալը
Նշենք, որ այսօրվա ասուլիսի ընթացքում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը բազմաթիվ աղմկահարույց հայտարարություններ էր արել կապված Արցախյան վերջին պատերազմի հետ։