Ղարաբաղում հրադադարի ռեժիմը լիովին պահպանվում է. գնդապետ Պոլյուխովիչ

Ղարաբաղում ՌԴ ԶՈւ խաղաղապահ զորակազմի հրամանատարի տեղակալի խոսքով՝ խաղաղապահներն իրենց պարտականությունները կատարում են սովորական ռեժիմով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik.Ղարաբաղում ՌԴ ԶՈւ խաղաղապահ զորակազմի հրամանատարի տեղակալ գնդապետ Ալեքսեյ Պոլյուխովիչն այսօր լրագրողներին հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը լիովին պահպանվում է։

Ռուս խաղաղապահները ստուգում են Լաչինի միջանցքով անցնող ավտոմեքենաները

Նրա խոսքով՝ խաղաղապահ ուժերի դիրքերում իրավիճակը հանգիստ է։

«Խաղաղապահ զորախումբն իր պարտականությունները կատարում է բնականոն ռեժիմով», - ասել է նա։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: