Ինչպե՞ս են Հայաստանում վերաբերվում ՌԴ–ին, դաշնակից համարո՞ւմ են․ հարցում

Հարցման մասնակիցների ավելի քան 62%-ը կարծում է, որ Ռուսաստանը բարեկամական երկիր է։ Ռուսաստանին հաջորդում է Ֆրանսիան (39,9%), բայց մեծ տարբերությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik.Հայաստանի քաղաքացիների գերակշռող մեծամասնությունը դրական է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ, էլ ավելի շատերն ՌԴ–ին ՀՀ դաշնակից են համարում։ Այս մասին են վկայում Sputnik ռադիոկայանի պատվերով անցկացված հարցման արդյունքները։

Ինչ են մտածում ռուսաստանցիները Ղարաբաղյան պատերազմի մասին. հարցում

Հարցման մասնակիցների մեծ մասը (83,8%) պատասխանել է, որ լավ է վերաբերվում Ռուսաստանին, Ռուսաստանին երկրի դաշնակից է համարում Հայաստանի քաղաքացիների 84,6%–ը։

Հարցման մասնակիցների ավելի քան 62%-ը Ռուսաստանը որպես բարեկամական երկիր է դիտարկում։ ՌԴ-ից հաջորդում են Ֆրանսիան (39,9%), Իրանը (6,4%), ԱՄՆ-ն (5,8%), Գերմանիան (1,2%) ու Վրաստանը (0,6%)։ Միաժամանակ պատասխանողների 80%-ը հաստատել է, որ պատրաստ է ընդունել Մոսկվայի ռազմաքաղաքական օգնությունը։

Հարցումն անցկացրել է Էմ Փի Ջի ընկերությունը, մասնակցել է 501 մարդ։ Սխալմունքի առավելագույն չափը 4,3% է։ Հետազոտություն անցկացվել է նոյեմբերի 17-ին հեռախոսազրույցի միջոցով։

Հիշեցնենք, որ այս օրերին Երևանում բողոքի ակցիաներ են ընթանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջով։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նույնպես հանդես էր եկել ուղերձով ու նշել, որ արտահերթ ընտրություններ կազմակերպելու կարիք կա։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: