Հպարտանում եմ իմ հավաքականով. Հենրիխ Մխիթարյան

Հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականն իրավունք է ստացել հանդես գալու Ազգերի լիգայի B դիվիզիոնում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է ընտրանու մյուս անդամներին` Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ ենթախմբում տոնած հաղթանակի կապակցությամբ:

«Լուսանկար՝ հազարավոր բառերի փոխարեն»․ Հայաստանի հավաքականի մարզիչը՝ իր սաների մասին

«Չեմ կարող չհպարտնանալ իմ հավաքականով: Տղաները, շնորհավորում եմ Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգիր նվաճելու կապակցությամբ»,- Facebook-ի իր էջում գրել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ ենթախմբի վերջին տուրում նոյեմբերի 18-ին հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և պատմության մեջ առաջին անգամ դարձավ ենթախմբի հաղթող:

Միակ գոլը խփեց Հովհաննես Համբարձումյանը:

Մեր հավաքականն իրավունք ստացավ հանդես գալու Ազգերի լիգայի B դիվիզիոնում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՈւԵՖԱ-ի կողմից տուգանվել է 10 հազար եվրոյով