Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի– Sputnik. Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի և Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում, իսկ Դիլիջանի և Իջևանի ավտոճանապարհներին՝ անձրև։

Կցրտի ու անձրև կգա. եղանակի տեսություն

Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։

Նշվում է, որ տվյալները նոյեմբերի 19-ի ժամը 9։30-ի դրությամբ են։

Նոյեմբերյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 40 մետր։ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Առաջին ձյունը. Գավառում և Ջերմուկում ձմեռը «փորձարկումներ» է անում