«Լուսանկար՝ հազարավոր բառերի փոխարեն»․ Հայաստանի հավաքականի մարզիչը՝ իր սաների մասին

Նոյեմբերի 18-ին Հայաստանի հավաքականը հաղթել է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին 1:0 հաշվով ու ՈՒԷՖԱ-ի Ազգերի լիգայի С դիվիզիոնի իր խմբում առաջին տեղն է զբաղեցրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը մեկնաբանել է Ազգերի լիգայի ընտրական մրցաշարի 6-րդ տուրի խաղը Հյուսիսային Մակեդոնիայի թիմի հետ։ Իսպանացի մասնագետը գրառում է արել Twitter-ի իր էջում ու լուսանկար է հրապարակել։

​«Հաղթանակը խմբում ու առաջխաղացում Ազգերի լիգայում։ Այս լուսանկարը հազարավոր բառեր արժե, քանի որ դրանում կարելի է տեսնել՝ ինչ երջանիկ է այդ հիանալի թիմը փայլուն հաղթանակից հետո», - գրել է Կապառոսը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ ենթախմբի վերջին տուրում նոյեմբերի 18-ին հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և պատմության մեջ առաջին անգամ դարձավ ենթախմբի հաղթող:

Հպարտանում եմ իմ հավաքականով. Հենրիխ Մխիթարյան

Միակ գոլը խփեց Հովհաննես Համբարձումյանը:

Մեր հավաքականն իրավունք ստացավ հանդես գալու Ազգերի լիգայի B դիվիզիոնում: