Արցախի անկախության ճանաչման մասին նախագիծ է ներկայացվել Ֆրանսիայի սենատ

Նախագծի նպատակն է պաշտպանել Լեռնային Ղարաբաղն ու ղարաբաղցիներին Ադրբեջանի կողմից պատերազմի սպառնալիքից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Ֆրանսիայի սենատ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման նախագիծ է ներկայացվել: Այդ մասին տեղեկանում ենք Սենատի պաշտոնական կայքից։

Պուտինը բացատրել է` ինչու Ֆրանսիան ու ԱՄՆ–ն չեն մասնակցել եռակողմ հայտարարության կազմմանը

Նախագիծը ներկայացրել են տարբեր խմբակցությունների անդամ հինգ սենատորներ ՝ Բրյունո Ռետայոն (հանրապետականների ղեկավար), Պատրիկ Կանները, Էրվե Մարսելը («Ցենտրիստների միություն» խմբի ղեկավար), ինչպես նաև Էլիան Ասասին և Գիյոմ Գոթարը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի կեսին Լեռնային Ղարաբաղը ճանաչելու մասին նախագիծ էր ներկայացվել նաև Ազգային ժողով, այսինքն ՝ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ:

Երկու օրինագծերն էլ առաջարկում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ սեպտեմբերի 27-ին ռազմական ագրեսիա սկսած Ադրբեջանի կողմից պատերազմի սպառնալիքից ԼՂ-ի բնակչությանը պաշտպանելու համար:

Հայաստանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար Ֆրանսիայում հանձնախումբ կստեղծվի