ԲՀԿ խմբակցությունը շարունակում է պահանջել արտահերթ նիստ անցկացնել

Խմբակցության անդամները վստահեցնում են, որ իրենց օրակարգը՝ վարչապետի հրաժարականի հարցով, մնում է անփոփոխ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններն այսօր դիմելու են ԱԺ-ին՝ ռազմական դրության իրավական ռեժիմը չեղարկելու հարցով ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար:

ԲՀԿ–ն պահանջում է ժամ առաջ մեկուսացնել Նիկոլ Փաշինյանին

Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը:
Նույն խմբակցույան անդամ Միքայել Մելքումյանն էլ հայտարարեց, որ իրենց օրակարգը՝ վարչապետի հրաժարականի հարցով4 մնում է անփոփոխ:

«Ամբողջ այս պատմությունը ցույց է տալիս, որ պատերազմը հնարավոր էր կանգնեցնել 1 շաբաթ հետո, և՛ 15 օր հետո, և՛ 20 օր հետո: Բայց նախօրոք իմանալ քո թշնամու ողջ ռազմատեխնիկական պոտենցիալը, չկանգնեցնել ու բոլոր ջանքերը չգործադրել կանգնեցնելու համար... Մենք չէինք ունենա մեր զինվորների, խաղաղ բնակչության այդքան մահերը»,-ասաց Մելքումյանը:

Նա նաև շեշտեց, որ այսօր հանձնվող տարածքների կեսից ավելին հակառակորդին են հանձնվում առանց պատերազմի:

ԲՀԿ–ն պատրաստ է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել միայն մեկ օրակարգով