Ադրբեջանի կողմից խոցված ռուսական ուղղաթիռի անձնակազմի պատվին հուշարձան կտեղադրվի

Անձնակազմի երկու զինծառայողներ` մայոր Յուրի Իշչուկը և ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինան զոհվել էին, իսկ ավագ լեյտենանտ Վլադիսլավ Գրյազինը ծանր վիճակով հիվանդանոցում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Ադրբեջանի կողմից խոցված ռուսական ուղղաթիռի անձնակազմի պատվին հուշարձան կտեղադրվի։ Նման նախաձեռնությամբ է հանդես եկել միջազգային մարդասիրական «Խաղաղություն» հիմնադրամի ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանը։

«Հուշարձանը տեղադրվելու է Երասխ գյուղի հարևանությամբ` այնտեղ, որտեղ ընկել է ուղղաթիռը», – ասել է Նիկողոսյանը։

Պեսկովն ասել է` ինչու է Մոսկվան ընդունել Բաքվի ներողությունը ՀՀ–ում խոցված ուղղաթիռի համար

Նրա խոսքով` ռուս և հայ ժողովուրդները մի քանի հարյուրամյակ միասին են պայքարել արտաքին սպառնալիքների դեմ։ Հայաստանում մի քանի եղբայրական գերեզմաններ կան, որոնցում թաղված են 19-րդ դարում թուրք և պարսիկ զորքերի դեմ պայքարող ռուս զինվորականները։

«Մեր հիմնադրամը հետևում է, որ այդ հուշարձանները պահպանվեն», – ասել է Նիկողոսյանը։

Խոսքը Գյումրիում գտնվող ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զոհված Ռուսական կայսրության սպաների «Պատվո բլուր» հուշահամալիր–գերեզմանատան և Օշականում գտնվող 1827 թվականի Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների հուշարձանի մասին է։

Ռուսաստանի օդուժի ուղղաթիռներն ուղեկցում են ԼՂ ուղևորվող ռուս խաղաղապահների շարասյանը

Հիշեցնենք, ռուսական ուղղաթիռի անձնակազմի երկու զինծառայողներ` մայոր Յուրի Իշչուկը և ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինան զոհվել էին, իսկ ավագ լեյտենանտ Վլադիսլավ Գրյազինը ծանր վիճակով հիվանդանոցում է։