«I recognize Artsahk». Արեգ Բալայանը շունչ է հաղորդում թշնամու մահացու հետքին. տեսանյութ

Երիտասարդ նկարիչի գրաֆիտ–գրությունները հայտնվում են Ստեփանակերտի կիսավեր շենքերի պատերին, անցումներում։
Sputnik

Պատերազմի հետևանքով ստեղծված ավերածություններն անգամ չեն խանգարում երիտասարդ նկարիչ Արեգ Բալայանին նկարազարդել Արցախի շինությունները։

Նա իր տաղանդով փորձում է շունչ հաղորդել թուրք–ադրբեջանական մահացու հետքին։

Արցախը հույս ունի, որ Նիդեռլանդների խորհրդարանի քայլը նախադեպ կդառնա այլ երկրների համար

«I recognize Artsahk» գրաֆիտ–գրությունները հայտնվում են Ստեփանակերտի կիսավեր շենքերի պատերին, անցումներում։

Նշենք, որ օրերս Sputnik Արմենիան ֆիքսել էր, թե ինչպես է Արեգ Բալայանը գունավորում պատերազմից մնացած տխուր հիշողություններից մեկը. Շուշիի ճանապարհին ընկած ու չպայթած արկի վրա Արեգը նկարել էր Արցախի դրոշը։

2016 թվականին ապրիլյան պատերազմի ժամանակ Արեգի արած լուսանկարները շրջեցին աշխարհում ու պատմեցին այդ օրերի իրականության մասին։ Արեգը նաև տաղանդավոր նկարիչ է. այս առումով էլ նաև հայտնի է իր «բլոճիկներ» շարքով։

Բլոճիկներին նա նկարում է պատերի, վագոն-տնակների, քարուքանդ շինությունների, նույնիսկ… արկերի վրա։