Զինվորը չի կարող սպասել ստեղծված իրավիճակի կայունացմանը. արյուն է անհրաժեշտ

Ցանկացած առողջ մարդ կարող է արյուն տալով նպաստել վիրավոր զինվորների ապաքինմանը: Անհրաժեշտ է մոտենալ անձնագրով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը հայտնում է, որ արյան կարիք ունեն։

Անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերը. արյունաբանական կենտրոնի հայտարարությունը

«Հանուն հայրենիքի իր կյանքը վտանգած զինվորը չի կարող սպասել ստեղծված իրավիճակի կայունացմանը. ձեր արյունն անհրաժեշտ է հենց հիմա… Արյան անշահախնդիր նվիրատվությունն ամենաչնչին, բայց և ամենակարևոր քայլն է, որ յուրաքանչյուրս կարող ենք անել մեր զինվորների սխրանքի դիմաց։ Չկա աշխարհում որևէ դեղամիջոց, որը կարող է փոխարինել արյանը»,–նշված է կենտրոնի ֆեյսբուքյան էջում։

Ցանկացած առողջ մարդ, որը համապատասխանում է սահմանված նորմերին, որոնք ներկայացված են կայքում (https://blood.am/arm/blood-donors/information), կարող է նպաստել վիրավոր զինվորների ապաքինմանը:

Ի դեպ, արյունաբանական կենտրոնի Արյան բանկն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ` ժամը 09:00-13:00–ը:

Անհրաժեշտ է մոտենալ անձնագրով:

Արյուն է պետք. ցանկացողները կարող են հանձնել