Թուրքիայում պարետային ժամ կսահմանվի

Պարետային ժամը կգործի միայն հանգստյան օրերին, իսկ սրճարաններն ու ռեստորանները կաշխատեն միայն առաքումներ կատարելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրում պարետային ժամ է սահմանվում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մինչ օրս պարզ չէ, թե հատկապես որտեղ են մարդիկ վարակվում կորոնավիրուսով

«Կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով կառավարության նիստում որոշվել է փակել սրճարաններն ու ռեստորանները, ինչպես նաև մասնակի պարետային ժամ գործարկել հանգստյան օրերին», - ասել է Էրդողանը:

Պարետային ժամը կգործի միայն հանգստյան օրերին` շաբաթ և կիրակի։ Իսկ սրճարաններն ու ռեստորանները կաշխատեն միայն առաքումներ կատարելու համար։

Վիտամին C-ի դեֆիցիտ դեղատներում. կորոնավիրուսն ու եղանակն իրենց գործն արե՞լ են

Թուրքիայում նախորդ օրը COVID-19-ի հայտնաբերված դեպքերի և մահերի ռեկորդային թիվ է գրանցվել. մեկ օրում վարակվել է 3316 մարդ, մահացել` 94–ը։

Կորոնավիրուսը մրսածության տարատեսակ է. Իլոն Մասկ