Սմբատ Գոգյանն առաջարկում է լուծարել ԿԳՄՍ նախարարությունը

ԲՈԿ–ի նախկին նախագահն առաջարկել է հիմնարար փոփոխություններ իրականացնել կրթության ոլորտում, քանի որ ապագա հրետանավորի մի մասը լավ չի սովորում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին նախագահ Սմբատ Գոգյանն առաջարկում է լուծարել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Նա Facebook–ի իր էջում գրառում է արել` նշելով, որ նման առաջարկներ է արել կառավարության և օրենսդրի ներկայացուցիչների հետ զրույցների ժամանակ։

Ռազմագիտության չափորոշիչները պետք է վերանայել. ի՞նչ է պետք սովորեցնել ապագա զինվորներին

«Կրթության հարցերը լուծելու համար ստեղծեք նոր նախարարություններ, որոնցից մեկը կզբաղվի հանրակրթությամբ և մանկապարտեզներով, իսկ մյուսը` բարձրագույն կրթությամբ, գիտությամբ և տեխնոլոգիաներով»,–գրել է նա։

Գոգյանի խոսքով` հանրակրթության ողբերգական մասշտաբը պատկերացնելու համար պարզապես պետք է կարդալ 2019թ հաշվետվությունը։ 

Ըստ ԲՈԿ–ի նախկին ղեկավարի` նկարագրված վիճակը շտկելու համար ամբողջ նախարարության 10 տարվա աշխատանք է անհրաժեշտ։

«Միավորվում ու խոշորանում են կայացած կառույցներն ու բիզնեսները, իսկ հիվանդ կառույցները միավորել չի կարելի»,– նշել է նա։

Գոգյանը նկատել է, որ, ցավոք, իր նոր ծրագրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրթության մասին չի նշել, և այդ պարագայում երևի նախարար փոխելը ոչ էլ իմաստ ունի։

Նա հիշեցրել է` կրթության տեսչական մարմնի անցկացրած ստուգումների համաձայն` դպրոցականների 40%-ը մաթեմատիկայից ստացել են անբավարար գնահատական։ Դրանք մեր պոտենցիալ հրետանավորներն են։

«Մարզասրահ պատանյակների համար», կամ ինչու է Փաշինյանը «վիզ վերցնելու» բոլորի փոխարեն