Սարսափելի վթար Երևան–Մեղրի ճանապարհին. այրված մեքենայում երկու դիակ է հայտնաբերվել

Ելփին գյուղի մոտակայքում տեղի է ունեցած վթարի հետևանքով ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Ելփին գյուղի մոտակայքում այսօր վթար է տեղի ունեցել, որի հետևանքով երկու մարդ է մահացել, մեկը տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Վայոց Ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի վերաբերյալ ահազանգը ստացել է ժամը 12։04-ին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 95-րդ կմ-ին բախվել են «Ուրալ» մակնիշի բեռնատարը և «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լենտրուշ Ա․, ծնված 1955 թ.), ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայում»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ ԱԻՆ–ի հրդեհը մեկուսացվել է ժամը 12:43-ին, մարվել՝ 12:52-ին: Ավտոմեքենայում հայտնաբերվել են վարորդի և անձը չպարզված քաղաքացու դիերը։

«Արմենիա» ավիաընկերության գրասենյակից խոշոր գումար են գողացել

«Ուրալ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար, ապա տեղափոխվել Երևանի «Էրեբունի» ԲԿ:

Վայոց Ձորի մարզում երեք բեռնատար են բախվել. երկուսն իրանական են. տեսանյութ