Փաշինյանը խոսեց Ադրբեջանին փոխանցված բնակավայրերի փախստականների վերադարձի մեխանիզմի մասին

Փաշինյանը հայտարարել է, որ փախստականների վերադարձի հետ կապված բազմաթիվ հարցեր սպասում են պատասխանի, այդ թվում` ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում բանակցային գործընթացը պետք է տա եռակողմ հայտարարության կետերի հետագա իրագործման հնարավորությունների մեխանիզմների ձևավորման հետ կապված պատասխանները։ Այսօր ԱԺ–ում նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հարցին, թե արդյո՞ք հայտարարության 7-րդ կետով նախատեսված` փախստականների վերադարձի իրավունքը երաշխավորվելու է ՄԱԿ–ի գլխավոր հանձնակատարի, ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից, մասնավորապես` այն բնակավայրերի, որոնք փոխանցվում են Ադրբեջանին։ 

Արցախի բնակչության համար. «Ավրորան» սկսում է մարդասիրական ծրագրեր իրականացնել

«Այդ իրավունքը նախատեսված է, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ իրավունքը ոչ միայն ֆորմալ գոյություն ունենա, այլև լիարժեք իրականացվի` մեր հայրենակիցների արժանապատիվ և բնականոն կյանքի երաշխավորմամբ»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետը մեկնաբանեց, որ այդ թեզի հետագա իրագործման հարցերը պետք է հստակ պարզաբանվեն` ինչպես, ինչ ճանապարհով, ինչ գրաֆիկով, ում ուղեկցությամբ, ով պետք է ապահովի անվտանգությունը և այլն։

«Այս հացերը հետագա քննարկումների առարկա պիտի դառնան»,– ասաց Փաշինյանը` հիշեցնելով, որ իր հրապարակած 6-ամսա գործունեության 1-ին կետը նվիրված էր հենց այս խնդրին։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Ինչպես են փախստականները վերադառնում Ստեփանակերտ. կադրեր դրոնից

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Մարտակերտի շրջանի մի շարք համայնքներ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Փարիզը Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության մասին իմացել է Փաշինյանի Facebook-յան էջից