Ճանաչված երգչուհի Իվետա Մուկուչյանը Facebook-ի իր էջում հուզիչ տեսանյութ է հրապարակել Դադիվանքից, որտեղ կատարում է Մխիթար Այրիվանեցու (13-րդ դար) «Սիրտ իմ սասանի» հոգևոր երգը։
Տեսանյութին կից երգչուհին գրառում է կատարել, նշելով, որ եթե ինքը երբևէ կասկածել է Աստծուն, հիմա է հասկանում, թե որքան կարևոր է նրան իր սրտին մոտ պահելը:
«Երբ նայում ես մարդկանց աչքերին, ովքեր իրենց որդիներին են հողին հանձնել, հող կորցրել, ստիպված եղել այրել սեփական տունը, հասկանում ես, որ միայն հույսն է մահից փրկում, որովհետև «Լույսը փայլում է խավարում, և խավարը չի հաղթում նրան» (Հովհաննես1։1-51)»,-գրել է երգչուհին:
Դադիվանքի այցելուների մտահոգությունը, խաղաղապահներն ու տեր Հովհաննեսը. մոմ արդեն չկար...
Հիշեցնենք` Արցախի Շահումյանի (Քելբաջար) շրջանի մի մասի հանձնումը Ադրբեջանին հետաձգվել է մինչև նոյեմբերի 25-ը։
Հնամենի հայկական եկեղեցու՝ Դադիվանքի մոտ նոյեմբերի 16-ից խաղաղապահների դիտակետ է տեղակայվել։
Դա ինձ համար բացահայտում էր. Դադիվանքին հարակից դիտակետի խաղաղապահը հաճելիորեն զարմացած է