«Իմ քայլի» պատգամավորները մտահոգ են և հրաժարվել են ծառայողական մեքենաներից. «Հրապարակ»

Չի բացառվում, որ կառավարությունը որոշ նախարարների, անգամ պատգամավորների և օրենքով չնախատեսված մի շարք այլ անձանց անվտանգության աշխատակիցներ տրամադրելու մասին հատուկ որոշում ընդունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. «Իմ քայլի» պատգամավորները, մեղմ ասած, նախանձելի վիճակում չեն։ Ավելին՝ մտահոգված են իրենց անվտանգությամբ: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Պատգամավորներից շատերը նույնիսկ հրաժարվել են իրենց ծառայողական ավտոմեքենաներից և վերջին օրերին շրջում են այլ պետհամարանիշներով մեքենաներով, քանի որ վախենում են հանրության դատաստանից»,–գրում է թերթը։

Երեկ տեղեկություններ կային, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պետության կողմից իրենց թիկնազոր տրամադրելու խնդրանքով։

Բողոքի ակցիայի մասնակիցները ծեծել են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին

Ըստ թերթի` չի բացառվում, որ առաջիկա օրերին որոշ կառավարությունը նախարարների, անգամ պատգամավորների և օրենքով չնախատեսված մի շարք այլ անձանց անվտանգության աշխատակիցներ տրամադրելու մասին հատուկ որոշում ընդունի։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի գիշերը, երբ հայտնի դարձավ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության մասին, մի խումբ մարդիկ ներխուժեցին կառավարության ու ԱԺ շենքեր, վնասեցին գույքը, իսկ ԱԺ-ի մոտ ծեծի ենթարկեցին ԱԺ խոսնակ, իմքայլական Արարատ Միրզոյանին։ Նա հիվանդանոցում է։

«Ո՞ւր է այդ...». քաղաքացիները ջարդել են դռներն ու մտել ՀՀ կառավարության շենք. տեսանյութ