ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանին ժամանակավորապես կփոխարինի Արտակ Ապիտոնյանը։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը։
Նա նաև նշեց, որ ԱԻ նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրած Ֆելիքս Ցոլակյանին էլ կփոխարինի շուրջ 1 ամիս առաջ նշանակված փոխնախարար Արմեն Փամբուխչյանը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Լենա Նազարյանն ի նկատի էր ունեցել, որ նրանք պաշտոնաթող նախարարներին կփոխարինեն ընդամենը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։