Հայաստանի ազգային հավաքականի 4 ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով

Կորոնավիրուսով վարակվել են նաև ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն, ինչպես նաև պատվիրակության ևս 3 անդամներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik.Հայաստանի ազգային հավաքականի 4 ֆուտբոլիստ չի մասնակցի Հյուսիսային Մակեդոնիայի հետ հանդիպմանը
Նրանց մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

Հայաստանի հավաքականը հաղթեց Վրաստանի հավաքականին և կարող է հաղթող դառնալ խմբում

Համավարակի դրական թեստի պատճառով Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպմանը չեն մասնակցի Գևորգ Ղազարյանը, Սարգիս Ադամյանը, Անդրե Չալըշըրը և Գրիգոր Մելիքսեթյանը:

Կորոնավիրուսով վարակվել են նաև ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն, ինչպես նաև պատվիրակության ևս 3 անդամներ:

Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականի կազմում Հյուսիսային Մակեդոնիայի հետ հանդիպմանը նախապատրաստվում են 19 ֆուտբոլիստներ.

Ավելի վաղ հավաքականի հայտացուցակից կորոնավիրուսի պատճառով դուրս էին մնացել Արսեն Բեգլարյանը, Անատոլի Այվազովը, Ռոբերտ Հակոբյանը, Աղվան Պապիկյանը և Էդգար Բաբայանը:

Ուրուգվահայը ամերիկյան ֆուտբոլային լիգայում ճանաչվել է լավագույն երիտասարդ խաղացող

Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին՝ Նիկոսիա քաղաքի GSP մարզադաշտում: