«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների մի մասը նվիրաբերվել է կառավարությանը

Մոտ ժամանակներում հիմնադրամը հանդես կգա հաշվետվությամբ` մանրակրկիտ ներկայացնելով ծախսերի ուղղությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների մի մասը ծախսված չեն, մի մասը պատերազմի ընթացքում նվիրաբերվել էր ՀՀ կառավարությանը։ Այսօր ԱԺ–ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ով որքան է նվիրաբերել Արցախին. «Հայաստան» հիմնադրամը հաշվետվություն կհրապարակի

«Սկզբնական իրավիճակում մենք ճիշտ համարեցինք կոնսոլիդացնել մեր ջանքերը և ծախսային նախապատվությունները որոշել մեկ կենտրոնում, որովհետև բոլորիս համար հասկանալի է, որ անցած 40-45 օրերի ընթացքում ծախսերի նախապատվությունը որոշելն ամենակարևոր հարցն էր»,– ասաց Գրիգորյանը` պարզաբանելով, որ կառավարությունը հիմնադրամի հետ համատեղ քննարկել է առողջապահական, սոցիալական և ենթակառուցվածքային բնույթի ծախսերը։

Գրիգորյանը խոստացավ, որ մոտ ժամանակներում հիմնադրամը հանդես կգա հաշվետվությամբ` մանրակրկիտ ներկայացնելով ծախսերի ուղղությունները։

Հիշեցնենք, որ պատերազմի օրերին հիմնադրամին փոխանցվել է ավելի քան 170 մլն դոլար։

Առաջարկվում է 1000-ի փոխարեն 3000 դրամ վճարել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին