Գիտնականները կորոնավիրուսի կանխարգելման համար նոր միջոց են գտել

Երեք ամիս տևած ուսումնասիրության արդյունքում գիտնականները կարողացել են պարզել, որ բերանի խոռոչի ողողման համար նախատեսված հեղուկները կարող են օգնել վարակների դեմ պայքարում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Բերանի խոռոչի ողողման համար նախատեսված հեղուկն օգնում է նվազեցնել տարատեսակ մանրէներով ու վիրուսներով, այդ թվում՝ կորոնավիրուսով վարակվելու ռիսկը։ Express պարբերականի փոխանցմամբ՝ նման  եզրահանգման են եկել Քարդիֆի համալսարանի մասնագետները։

Մինչ օրս պարզ չէ, թե հատկապես որտեղ են մարդիկ վարակվում կորոնավիրուսով

Գիտնականների կարծիքով՝ բերանի խոռոչի համար նախատեսված հեղուկները, որոնք ցետիլպիրիդինիում քլորիդ են պարունակում, կարող են նվազեցնել SARS-nCov-2-ի վարակային նյութը բերանում։ Նրանք հայտնաբերել են, որ այդ նյութերը վարակը սպանող ազդեցություն ունեն։

Երեք ամիս տևած ուսումնասիրության արդյունքում գիտնականները կարողացել են պարզել, որ բերանի խոռոչի ողողման համար նախատեսված հեղուկները կարող են օգնել վարակների դեմ պայքարում։

Միաժամանակ, մասնագետները նշում են, որ մինչ կորոնավիրուսի կանխարգելման համար նման միջոցների կիրառումը լրացուցիչ ուսումնասիրություններ են հարկավոր։

Վիտամին C-ի դեֆիցիտ դեղատներում. կորոնավիրուսն ու եղանակն իրենց գործն արե՞լ են