ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի հերթական ինքնաթիռները մեկնել են դեպի Երևանի օդանավակայաններ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Ռուսաստանի ՌՕՈւ Իլ-76 ու Ան-124 հերթական ինքնաթիռները տեխնիկայով ու 15 մարդուց կազմված խաղաղապահ բրիգադի անձնակազմով ուղարկվել են Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ գործողություն իրականացնելու համար։ Ինքնաթիռները բեռնվել են նյութական միջոցներով, սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով Ուլյանովսկ-Վոստոչնի օդանավակայանում ու չվերթ են իրականացրել Երևան քաղաքի օդանավակայաններ», - նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նոյեմբերի 10-ից ավելի քան 170 չվերթ է իրականացվել։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Միայն զինվորի խիզախությամբ հաղթանակի չեն հասնում. Հայաստանի ռազմական սխալները Ղարաբաղում