Արթուր Վանեցյանն ու Իշխան Սաղաթելյանը հանրահավաքից առաջ հրավիրվել են ՀՔԾ

Ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները հրավիրվել են հարցաքննության օրերս հարուցված քրգործի շրջանակներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ու ՀՅԴ–ական Իշխան Սաղաթելյանը հրավիրվել են ՀՔԾ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց փաստաբան Լուսինե Սահակյանը։

ՀՔԾ–ն հերքում է Գեղամ Մանուկյանի հայտարարությունը քննիչների վերաբերյալ

«Արթուր Վանեցյանը ՀՔԾ է հրավիրվել ժամը 16։00-ին, Սաղաթելյանը՝ 16։30-ին։ Նրանք կներկայանան քննչական մարմին»,–ասաց Սահակյանը։

Երկուսն էլ քննչական են կանչվել վերջերս հարուցված քրգործի շրջանակներում, մասնավորապես, խոսքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման և իշխանության յուրացման գործի մասին է։

Նշենք, որ այսօր ժամը 18։00-ին Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրված։

Հիշեցնենք` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նոյեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության փորձի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալներ ձերբակալել է մի շարք անձանց, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանին, ինչպես նաև Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։

Արթուր Վանեցյանը ՀՔԾ–ում հարցաքննվել է կասկածյալի կարգավիճակում

Նոյեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ 4 կասկածյալներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման), 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով։

Բոլոր գործիչներն այս պահին ազատության մեջ են։