Արցախի բնակչության համար. «Ավրորան» սկսում է մարդասիրական ծրագրեր իրականացնել

Աջակցության առաջին ծրագրերը կհայտարարվեն այսօր: Նախագծերի չափանիշներն ու մանրամասները դեռ կհստակեցվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի- Sputnik. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն անհապաղ սկսում է հումանիտար ծրագրեր իրականացնել՝ օգնելու Արցախյան պատերազմից տուժած երեխաներին և մեծահասակներին: Տեղեկությունը հայտնում է «Ավրորայի» պաշտոնական կայքը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների մի մասը նվիրաբերվել է կառավարությանը

«Բացի այդ, «Ավրորան» պատրաստ է ընդունել նախագծերի հայտեր, որոնք կօգնեն տուժած երեխաներին, տեղահանված ընտանիքներին և վիրավորներին Արցախի ու Հայաստանի տարածքում: Սկզբնական փուլում հայտերը կարող եք ուղարկել info@auroraprize.com էլեկտրոնային հասցեին»,–նշված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է, որ աջակցության առաջին ծրագրերը կհայտարարվեն այսօր՝ 2020 թ. նոյեմբերի 18-ին: Նախագծերի չափանիշներն ու մանրամասները կհստակեցվեն, որոնց մասին «Ավրորան» հայտարարություն կտարածի:

Ռուսաստանը Ղարաբաղի համար մարդասիրական արձագանքման կենտրոն է ստեղծում

Նշենք, որ այսօր Ֆրանսիայի հայկական հիմնադրամը, «Ազնավուր» հիմնադրամը և ՀԲԸՄ Ֆրանսիան հայտարարել են Հայաստանին արտակարգ մարդասիրական օգնության տրամադրման գործընթացը համակարգող հանձնախմբի ստեղծման մասին։