Շուրջ 250 զինծառայողի դի մնում են չճանաչված

Առողջապահության նախարարը զոհված զինծառայողների մասին վերջին տվյալներն է հայտնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Պատերազմի առաջին օրվանից մինչև նոյեմբերի 17-ի երեկոյան պաշտոնապես հաստատված զոհված զինծառայողների թիվը 2425 է։ Տեղեկությունն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Շուշիից ավելի քան 300 զոհված զինծառայողների մարմիններ են դուրս բերվել. Փաշինյան

«Ես խոսում եմ փաստացի մեր այն զինծառայողների դիակների մասին, որոնք մեր դատաբժշկական ծառայությունը փարձաքննել է»,– ասաց նախարարը։

Նա նաև նշեց, որ փորձաքննված դիակներից շուրջ 250–ը դեռ մնում են չճանաչված։

Նախարար Թորոսյանը հերքեց օրերս համացանցում տարածված այն լուրը, թե հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։

Նշենք, որ այս պահի դրությամբ պաշտոնապես հրապարակվել է 1586 զոհված զինծառայողի անուն։

Արցախում զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը շարունակվում է. տեսանյութ