ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Կարելի է ցանկացած գնահատական տալ Թուրքիայի՝ Լեռնային Ղարաբաղի հարցում ունեցած դերին, բայց Անկարային չի կարելի մեղադրել միջազգային իրավունքի խախտման մեջ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Թուրքական զինվորների ներկայությունը Ղարաբաղի շփման գծում սադրանք է, ու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դա հասկանում էր»,-ասել է ՌԴ ղեկավարը։
Նա անդրադարձել է նաև ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնի տեղակայման աղմկահարույց հարցին։
«Բաքուն ինքը կարող է որոշում կայացնել, որտեղ պետք է Ադրբեջանում տեղակայվի Ղարաբաղի իրավիճակի մոնիտորինգի համատեղ կենտրոնը»,-նշել է Պուտինը։
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ Թուրքիան երբեք չի էլ թաքցրել, որ Լեռնային Ղարաբաղում պաշտպանում է Ադրբեջանին, ու դա ԽՍՀՄ-ի փլուզման աշխարհաքաղաքական արդյունք է։
Փաշինյանին դավաճան անվանելն ընդհանրապես հիմքեր չունի. Պուտին
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան վերահաստատել էր Ռուսաստանի իշխանությունների հայտարարությունները, որ Լեռնային Ղարաբաղում թուրք խաղաղապահներ չեն լինելու նշելով, որ խոսքը պարզապես վերաբերում է Ադրբեջանի տարածքում ռուս-թուրքական դիտորդական կենտրոնին, որը Ղարաբաղին մոտ չի լինի, իսկ մանրամասները լրացուցիչ կհամաձայնեցվեն։