Ստեփանակերտն աստիճանաբար բնականոն կյանքին է վերադառնում

Արցախի իշխանությունները հորդորում են զինվել համբերությամբ, իսկ հնարավորության դեպքում՝ նաև աջակցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Ստեփանակերտի քաղաղաքային իշխանությունները աստիճանաբար վերականգնում են իրենց գործունեությունը: Տեղեկությունը հայտնում է Արացախի տեղեկատվական շտաբը։

Հետպատերազմյան Ստեփանակերտի շուկան դատարկ է. տեսանյութ

Հաղորդվում է, որ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող համայնքային ընկերությունների մեծ մասը Ստեփանակերտում գտնվող աշխատակիցներով և ունեցած ռեսուրսներով փորձում է վերադառնալ բնականոն աշխատանքին ու ժամանակացույցին:

«Անելիքները շատ-շատ են, դրանց իրականացման գործընթացն արդեն մեկնարկած է: Մեր համաքաղաքացիների կողմից ակնկալում ենք համբերություն, ըմբռնում ու, հնարավորության դեպքում, նաև աջակցություն»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի համակարգող, ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանն ավելի վաղ վստահություն էր հայտնել, որ 15-20 օրվա ընթացքում Արցախի մայրաքաղաքում ու հարակից տարածքներում վնասված ենթակառուցվածքները հիմնականում կվերականգնվեն։

Երևանից Ստեփանակերտ ուղևորափոխադրումները կիրականացվեն «Կիլիկիայից»

Արցախյան այս պատերազմի առաջին իսկ օրերից ադրբեջանական հրթիռահրետակոծությունների թիրախում էին հայտնվել տարբեր բնակավայրերի քաղաքացիական շինություններն ու ենթակառուցվածքները։