Ռուսական հեռուստաընկերությունները կարող են մուտք գործել Հայաստանի հանրային մուլտիպլեքս

Հաջորդ տարվա հունվարին հայտնի կդառնա, թե որ հեռուստաալիքներն են օգտվելու Հայաստանում հանրային մուլտիպլեքսից։ Մրցույթի պատասխանատուները վստահեցնում են ՝ քաղաքականացում չի լինելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում (ՀՌՀ) քննարկվում է հեռուստաընկերություններին լիցենզիա տրամադրելու հարցը: Հայաստանը կարող է միջպետական պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ, ըստ որի ՝ մեկ կամ երկու հանրապետական և մայրաքաղաքային սլոթ (հաճախականություններ) կհատկացվեն ռուսական հեռուստաընկերություններին։ Այսօր հեռուստաընկերություններին լիցենզիա տրամադրելու հարցի քննարկման ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

Թուրքական հեռուստաալիքն աշխատանքից հեռացրել է Ադրբեջանի հարձակման մասին ենթագրի հեղինակին

Նիստի հենց սկզբում հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ 25 հաճախականությունների մրցույթ է հայտարարվել: Դրանցից 6-ը հանրապետական նշանակության են. մասնակցում են 12 հեռուստաընկերություններ։  9 հաճախականություններ մայրաքաղաքային են. մրցույթին մասնակցում են 4 հեռուստաընկերություն։ Եվս 10 մարզային հաճախականության համար պայքարում են 13 հեռուստաընկերություն:

Մրցույթի արդյունքները կհայտարարվեն հաջորդ տարվա հունվարին։

Հանձնաժողովի նախագահը վստահեցրել է, որ մրցույթի արդյունքները քաղաքականացված չեն լինելու։ Նրա խոսքով՝ անկախ նրանից, թե ով կլինի իշխանության ղեկին, կհաղթեն այն հեռուստաընկերությունները, որոնք կառաջարկեն լավագույն ծրագիրը։ Նա միաժամանակ հավելել է, որ այսօր իրենց ծրագրերը կներկայացնեն վեց հեռուստաալիքներ՝ «Արմնյուզը», «Հայկական երկրորդ հեռուստաալիքը», «TV5»-ը, «Կենտրոնը», «Արմենիան» և «ATV»-ն։

Պատրաստ ենք երկխոսել ՀՀ–ում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման մասին. ՌԴ դեսպանատուն

Նշենք, որ օգոստոսին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը օրենք էր ստորագրել, որով սահմանափակում էր 2021 թվականի հունվարի 1-ից հանրային մուլտիպլեքսում արտասահմանյան բոլոր հեռուստաալիքների հեռարձակումը։ Հինգ արտասահմանյան հեռուստաալիքներից չորսը ռուսական են։ Օրենսդրական փոփոխությունները որոշակի քննարկումների պատճառ դարձան։ Այնուհետև հայտնի դարձավ, որ հարցի շուրջ միջպետական բանակցությունները շարունակվում են։