Ռուս ինժեներասակրավորական ստորաբաժանման զինծառայողները տեղափոխվում են ԼՂ

Սակրավորները կիրականացնեն տարաբնույթ աշխատանքներ` ականազերծում, տարհանման ճանապարհների կառուցում և այլն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի զինված ուժերի կենտրոնական ռազմական օկրուգի խաղաղապահ բրիգադի ինժեներասակրավորական ստորաբաժանման զինծառայողները, հատուկ տեխնիկայի և սարքավորումների հետ միասին տեղափոխվում են Լեռնային Ղարաբաղ: Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ տեղափոխումն իրականացվում է Ռուսաստանի օդուժի Իլ-76 ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով:

Մեզ երաշխիքներ են պետք. Ադրբեջան - Նախիջևան ճանապարհը մեղրեցիների մոտ հարցեր է առաջացրել

Նշվում է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում սակրավորները կկատարեն ինժեներական հետախուզման, տեղանքի, ճանապարհների ականազերծման աշխատանքներ:

Բացի այդ, նրանք կապահովեն տարհանման ճանապարհների կառուցումն ու դրանց պահպանումը, ջրերի մաքրման և ինժեներական այլ աշխատանքներ: Պայթյունավտանգ իրերի որոնման և հայտնաբերման համար գործի կդրվեն ծառայողական շները:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինծառայողներով,  հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուս խաղաղապահները շատ ավելին են անում, քան մենք սպասում էինք․ ՊՆ ներկայացուցիչ

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Խաղաղապահների տեղակայումից հետո Արցախի բանակն ունենալու է նույն կարգավիճակը. Փաշինյան